Թարգմանության որակ
Appearance
From User talk:Vadgt
Հարգելի Վադգտ, գնահատելով ՄեդիաՎիքիի տեղայնացման ձեր ցանկությունը և փորձը, այն թարգմանությունները որոնք ես տեսնում եմ, ուղղակի անընդունելի են։
- translatewiki.net is made by people like you. –> translatewiki.net-ը կատարվում է նման մարդկանց համար: (Այժմ Վիքիպեդիայում գրանցվելուց երևում է «Վիքիպեդիա–ը կատարվում է նման մարդկանց համար»)
- Enter the text you see above –> Մուտքագրեք տեքստը տեսնում եք վերը նշվածը
- «Join translatewiki.net» –> «Միցել է translatewiki.net-ը» Ստացվում է «Միցել է translatewiki.net-ըի»
- «Why you are creating another account» –> «Ինչու եք ստեղծել մեկ այլ հաշիվ»
Խնդրում եմ լինել շատ ավելի ուշադիր և պատասխանատու, հստակ հասկանալ իմաստը, օգտագործման եղանակաները և փորձել հնարավորինս ճշգրիտ փոխանցել իմաստը։
Ինչպես նաև խնդրում եմ, վերջակետի «։» փոխարեն չօգտվել լատինական երկուկետից «:», և հիշել որ ի տարբերություն անգլերենի, հայերենում բառակապակցության մեջ ամեն բառը մեծատառով չի կարող սկսվել օր․ «Նոր հաղորդագրություններ» և ոչ «Նոր Հաղորդագրություններ»։ Հարգանքներով